Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շենքի հարակից բակում այսօր՝ մարտի 23–ին, բացօթյա համերգ է կազմակերպվել մարտի 15-ին Հռոմից Երևան ժամանած եւ 2 շաբաթյա կարանտինի մեջ գտնվող 71 մեկուսացվածների համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել։ Մեկուսացված քաղաքացիները ֆեյսբուքյան իրենց էջերում եւս տեսանյութեր են հրապարակել բացօթյա համերգից։
https://m.facebook.com/story.php?story_fbid=139643720923428&id=100046334019274