News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՔՊ նիսին կորոնավիրուսի եւ ԶԼՄ-ների լուրերի սահմանափակումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: Այս մասին այսօր` մարտի 23-ին, ՔՊ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Պարետատատունն աշխատում է կորոնավիրուսը կանխարգելելու ուղղությամբ, քննարկվում են տարբեր հնարավոր սցենարները:

Անդրադառնալով լուրերի սահմանափակումների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների դժգոհություններին, Սիմոնյանը հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկվել է նաեւ այդ հարցը. «Այսօր իշխանությունն այնքան բաց է, որը որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: Խոսքը միայն այն սահմանափակումների մասին չէ, որ գնում է կորոնավիրուսի մասին: Միեւնույն ժամանակ իշխանությունը բաց է: Ունենք դեպք, որ ադբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը եւ փորձել են խուճապ տարածել: Ցենզուրան վերաբերում է կորոնավիրուսին, դրա հետ կապված իշխանությունը ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը: Կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է: Կարող եմ ասել` Հայաստանն այսօր մտնում է այն երկրների շարքի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են: Անգամ խոսվում է մասին, որ շատ երկրներ թաքցնում են տարբեր ինֆորմացիա, որը Հայաստանը չի անում նաեւ այն պատճառով, որովհետեւ դրա իմաստը չկա»:

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԺ-ում ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ աշխատողների հարկադիր պարապուրդի ուղարկելու համար պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի, ասաց.

«Կարծում եմ` թե պարոն Ծառուկյանի, թե իմ պարագայում, թե որեւիցե մեկի պարագայում քաղաքական մեկնաբանություններ անելը, եւ հիմա գնահատականներ շռայլելը սխալ է, որովհետեւ աշխարհը նման իրավիճակ չի ունեցել: Նույնիսկ Անգլիայի վարչապետն է հայտարարություն անում, որը հետագայում նոր ինֆորմացիայի գալուն պես մեկ այլ գործողության է բերում: Պարոն Ծառուկյանի արտահայտությունները կամ որեւիցե քաղաքական գործ չի քաղաքական գնահատականների մասին խոսելը, շտապելը սխալ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ