
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարոնավիրուս show must go on
------------
Այս իշխանությունը (իմա Նիկոլը) հիմնված է շոուի վրա, առաց որևէ գաղափարի, ծրագրի ու աշխարհայացքի։
Չկա շոու - չկա վստահություն, չկա իշխանություն։ Գործ անելն ու արդյունքներ ցույց տալն էլ չի ստացվում, հետաքրքիր էլ չի։
Իշխանությունը (իմա Նիկոլը) պետք է միշտ բեմի վրա լինի և ունենա հանդիսատես։ Հիմա դժվար ժամանակներ են, շոուն չի ստացվում ապահովել, կառանավիրուսն էլ նախկին իշխանություն չի, որ ասֆալտին պառկեցնի։ Հակառակն ավելի իրատեսական է։
- Ո՞ւմ հետ պատերազմել, ո՞ւմ մերժել, ի՞նչ անել, ո՞ւմ անել։
Պրոբլեմ։
- Шеф, все рушится!
Պետք է դուրս գալ հրապարակ -արգելված է , պետք են շփումներ, էներգետիկա, թշնամիներ - չկա՝ յոխ։
Հանրաքվեի բուկլետներ, քաղաքացու անձնագիր բաժանել չի ստացվում, գոնե վարակի բուկլետներ է կարելի բաժանել մարդկանց կուտակումների միակ վայրերում՝ սուպերմարքետներում և նրանց շրջակայքում։
Այլ ելք չկա, պետք է նորությունների կիզակետում լինել։ Չկա շոու, չի լինի իշխանություն։ Լուրջ խնդիր»։