News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երեւույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու:

Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը:

Եթե մինչեւ կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների եւ պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց եւ նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող:

Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, եւ խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Սուպերմարկետներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչեւ 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները եւ այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Իրատեսը» տեղեկացավ նաեւ, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաեւ այն ապրանքների գները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը. «Լույս»
Երևան քաղաքի բյուջեի պլանավորման և իրականացման գործընթացները շարունակում են էականորեն շեղված մնալ: Իհարկե, կատարողականի որոշակի...
Մհեր Գրիգորյանը և Իվա Պետրովան քննարկել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները
Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են փոփոխության ենթարկել Աշխատանքային օրենսգրքի մոտ 45 տոկոսը
Մինչեւ երկու տարեկան երեխային խնամող աշխատողին կտրվի աշխատանքային ժամերը կրճատելու իրավունք․․․
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է…
Հայաստանում արգելում են արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը
«Ապագա ռիսկերը մեղմելու համար առաջարկում ենք արգելել արտարժույթով հիփոթեքային․․․
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերված խախտումների թիվը 51 է․ կենտրոնը դեռ փակ է
Երեկ այցելել ենք կենտրոն, տաղավարները փակ էին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ