News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է կազմակերպվել Սոչիի Լազարեւյան շրջանում: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, երթին մասնակցել են մոտ երեք հարյուր մարդ` ջահերով, Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշներով: Նրանք պաստառներ են տարել` «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ», «Միայն ապաշխարությունը կփրկի Թուրքիային», «Չեն մոռանա, չենք ների»: Նշենք, որ ջահերով երթը Սոչիում ընթանում է արդեն երկրորդ տարին:

Երթն ավարտվել է Վոլնոկա գյուղում, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ