News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը, Ազգային ժողովն այսօր՝ մարտի 24-ին, սկսել է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որոնցից 14-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, նախօրեին ԱԺ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել:

Նշենք, որ ԱԺ քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթինգի նախագիծ անվանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ