News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել. արդյունքները բացասական են: Այս մասին երկուշաբթի  Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այո»,- ասել է Թրամփը` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նրա կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Արդյունքները բացասական են»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:

Ինքը` Թրամփը, կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 14-ին: Հաջորդ օրը նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին հայտնել էր, որ թեստի արդյունքները բացասական են:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության հիման վրա` ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 հազար դեպք, մահացել է ավելի քան 570 մարդ: Երկրում վարակի դեպքերի ավելի քան 50 տոկոսն այժմ գրանցվում է Վաշինգտոն, Կալիֆորնիա եւ Նյու Յորք նահանգներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ