News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները: Այս մասին հայտնում են Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված տեղեկատվական շտաբից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով անհրաժեշտ է հետազոտության համար նմուշներ վերցնել՝ խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից (bronchoalveolar lavage):

Եթե պացիենտի մոտ առկա չեն շնչուղիների ստորին հատվածի ախտահարումներ, կամ ելնելով պացիենտի վիճակից՝ վերջինս հնարավոր չէ իրականացնել, ապա նմուշառումն իրականացվում է շնչուղիների վերին հատվածից, ինչպիսիք են քիթ-ըմպանային ասպիրատը, կամ անհրաժեշտ է վերցնել համակցված նմուշ՝ քիթ-ըմպանային և բերան-ըմպանային:

Եթե պացիենտի, ում մոտ առկա է նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքի կասկածներ, սակայն լաբորատոր հետազոտության առաջին արդյունքը բացասական է, ապա ապահովվում է կրկնակի նմուշառում շնչառական համակարգի տարբեր հատվածներից, մասնավորապես՝ քթից, խորխից, էնդոտրախեալ ասպիրատից:

Համաճարակաբանական վերհուշ վերցվում է այն անձից, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է այն երկրներում, որտեղ գրանցվել են կորնավիրուսով վարակման դեպքեր կամ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի կամ վարակակրի հետ, ունի 38˚C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն:

Լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ ՊՇՌ (Պոլիմերզային շղթային ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ