News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել իրենց նախարարությունում 10 մլն դրամի առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, որի վերաբերյալ նախօրեին հաղորդագրություն էր տարածել Գլխավոր դատախազությունը:

Նա նշեց, որ իրենց նախարարությունում համակարգչային սարքավորումների եւ ցանցային սերվերների ձեռբերման համար հայտարարված է եղել մրցույթ: Մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, որոնցից մեկը հաղթել է մրցույթը որոշակի գնով. «Այդ հաղթողը մատակարարել է համակարգչային սարքավորումները, որոնք որոշ ժամանակ անց պարզվել է, որ չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին: Պարզվելուց անմիջապես հետո կազմվել է համապատասխան գրություն եւ իմ կողմից ուղարկվել է գլխավոր դատախազին: Տեղի են ունեցել համապատասխան գործողություններ եւ հարուցվել է նշված քրեական գործը»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը նկատեց, որ դեռ կան անբերախիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող պարանքներ ու ծառայություններ, եւ այդպես անցնի գնա. «Կամ հետո գան ասեն՝ դե, կարող ենք փոխարինել, մենք չէինք նկատել: Ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով խոսվել է սրա մասին՝ սկսած ճանապարհաշինությունից, տրանսպորտից: Նույնիսկ վարչապետի կողմից է խոսվել սրա մասին բազմիցս: Մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երեւույթների նկատմամբ:

Շատ կարեւոր է, որ հարցը վերաբերում է նաեւ ազնիվ տնտեսվարողներին շուկայից դուրս մղմանը: Ազնիվ տնտեսվարողը եւ ոչ այնքան ազնիվ տնտեսվարող սուբյեկտը մասնակցում են մրցույթին, մեկը տալիս է նորմալ գին, մյուսը տալիս է ավելի էժան գին՝ մտածելով, թե չիպի մեջի պարամետրը մի բան կխաբենք, ընդունողն էլ չի հասկանա, կանցնի կգնա»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում նախ նախարարությունը չի ստանում այն, ինչ նախատեսել էր ստանալ, երկրորդ, անազնիվ տնտեսվարողը ստանում է առավելություն եւ գումար է ստանում, եւ երրորդ, ազնիվ տնտեսվարողը պարտվում ու տուժում է:

Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ ամեն բան կպարզվի եւ մեղավորները կպատժվեն:

10 մլն դրամի չարաշահումներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնյաների կողմից. քրգործ է հարուցվել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում 35 մարդ մահացել է տաճարում ջրհորի խուփի փլուզման պատճառով
Հնդկական Ինդոր քաղաքում սանդղավոր ջրհորի խուփի փլուզման պատճառով մահացել է 35 մարդ...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 90 դեպք. Գրնցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ. Shamshyan.com
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին ծառեր են ընկել․ Փրկարարները մասնատել են դրանք և հեռացրել ճանապարհից
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով...
ԱՄՆ-ում էթանոլ եւ եգիպտացորենի օշարակ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
Ռելսերից դուրս գալուց հետո գնացքի վագոնները հրկիզվել են․․․
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ