News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրության ժամանակ այն որեւէ ազդեցություն չի ունենում ԱԺ աշխատանքի վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն եւ հնարավոր է դրանով փորձի միջամտել եւ թույլ չտալ, որ ԱԺ-ն գործի: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես կարծում եմ, որ այսօր 132 պատգամավորներով հավաքվելով եւ մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել ԱԺ-ում մնանք միայն ԱԺ խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք: Առավել եւս, որ որեւէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության ռեժիմի հետ: Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են միայն այն դեպքերում, որտեղ արտակարգ դրության կամ տնտեսությունը փրկելու վերաբերյալ նախագծեր են քննարկվում»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե անհրաժեշտ լինի մեկ ժամվա մեջ կարող են հավաքվել, ինչպես արդեն մեկ անգամ հավաքվել են:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ այս պահին այդ ռեժիմով չեն կարող աշխատել, որովհետեւ օրենսդրությունն այդպիսին չէ: «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է եւ հենց օրինակ ծառայելու համար ոչ թե մենք պետք է նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները: ԱԺ հանձնաժողովներն առավելագույնն են արել, որ օրակարգը զտեն ոչ առաջնային հարցերից: Քանի որ այս պահին չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կարող է ավարտվել՝ կապված իրավիճակից: Այն կարող է երկարել, նույնիսկ խոսվում է մի քանի ամիսների, անգամ մեկ տարվա մասին: Մենք չենք կարող այդ ռեժիմով մեկ տարի մնալ, պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Մարուքյանն էլ նկատեց, որ օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, խոսքը քաղաքական պայմանավորվածության գալու մասին է՝ չհաստատել օրակարգը, հավաքվել միայն արտակարգ դրության իրավիճակից բխող կամ տնտեսությունը դժվարին վիճակից հանող, արտակարգ ռեժիմը խստացնող եւ թուլացնող հարցերի համար:

«Մենք մարդկանց ասում ենք՝ նստեք տանը, բայց մենք գալիս ենք գործի, սոցիալական հեռավորություն չենք ապահովում, նույն բարձախոսներին ձեռք ենք տալիս, դրանով լավ օրինակ չենք ծառայում: Օրակարգում չկան հարցեր, որոնք անհրաժեշտ են, որ խորհրդարան հենց հիմա ընդունի կյանքը կարգավորելու համար: Խոսքը վերաբերում է գոնե մինչեւ խստացված ռեժիմի անցնելը: Երբ խստացված ռեժիմից անցնի եւ հայտարարվի՝ սրճարարնները, ռեստորանները, գործարանները կարող են աշխատել, մենք այդ ժամանակ կարող ենք սկսել: Ես՝ որպես խորհրդի անդամ, կարող եմ մնալ 24 ժամ այստեղ, բայց այս նիստը, որ հեռարձակվում է լավ օրինակ չենք ծառայում քաղաքացիներին»,- ասաց Մարուքյանը:

ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ առաջարկը հնչել է եւ յուրաքանչյուր պատգամավոր ինքը պետք է իր դիրքորոշումն ասի, իր կարծիքն էլ այն է՝ չպետք է կյանքը կանգնի. «Ցավոք սրտի, նստարանները չենք կարող ավելի հեռու-հեռու դնել, դուք կարող եք դիմակ կրել, ինչպես մեր շատ գործընկերներ կրում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ