News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի միապետությունները ժամանակին կարողացել էին «թամբել» նավթային հարստությունները, սակայն մոտ ապագայում Սաուդյան Արաբիային եւ նրա հարեւաններին կարող են սպասել լուրջ ֆինանսական խնդիրներ: Այսպիսի կարծիք է հայտնել Bloomberg գործակալության սյունակագիր Դեւիդ Ֆիկլինգը:

«Նավթային շուկաներում ներկայիս գնային պատերազմը միայն կարագացնի այն պահի մոտենալը, երբ Պարսից ծոցի երկրների տնտեսությունների անկայուն բնույթին խիստ հաշիվ կներկայացվի»,- նշում է Ֆիկլինգը:

Հեղինակը որպես օրինակ ներկայացրել է Սաուդյան Արաբիայի կառավարության ֆինանսական ակտիվների հետ կապված իրավիճակը. ԿԲ ոսկու եւ արժութային պահուստները՝ գումարած սուվերեն ֆոնդերի ակտիվները, հանած կառավարության պարտքերը: «Դրանք կրճատվել են եւ կազմում են համախառն ազգային արտադրանքի ընդամենը 0,1 տոկոսը, մինչեւ 2018 թվականը 4 տարի շարունակ կազմում էին 50 տոկոսը»,- հիշեցրել է սյունակագիրը:

ԱՄՀ տվյալների համաձայն՝ նույն 4 տարիների ընթացքում Պարսից ծոցի 6 միապետությունների ֆինանսական ակտիվների զուտ մեծությունը կրճատվել է շուրջ  կես տրիլիոն դոլարով՝ կազմելով 2 տրիլիոն, նշել է Ֆիկլինգը: «Եթե նավթի պահանջարկի բարձրակետը չլինի 2040 թվականից վաղ, ԱՄՀ փորձագետների կարծիքով, մնացյալ գումարը կսպառվի 2034 թվականին: Իսկ եթե նավթն արժենա բարելի դիմաց 20 դոլար, ապա այդ ակտիվներն ավելի արագ կսպառվեն, իսկ այդ երկրների գանձատները կդատարկվեն արդեն 2027 թվականին»,- նշել է նա:

Սյունակագիրը հավելել է, որ ԱՄՀ կարծիքով՝ եթե նավթի գինը լինի 50-ից մինչեւ 55 դոլարի միջակայքում, ապա Սաուդյան Արաբիայի ոսկու եւ արժույթի պահուստներն արդեն 2024 թվականին կկրճատվեն մոտ մինչեւ ներմուծման հնգամսյա ծախսերի գումար: Նրա խոսքով՝ նման տարբերակը չափազանց տագնապահարույց է, քանի որ ընդամենը մի քանի ամիս հետո թագավորությունը կարող է հայտնվել «անհավանական ճգնաժամում» եւ ստիպված կլինի հրաժարվել դոլարի ֆիքսված փոխարժեքից, որը մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքում պահպանում էր նավթի գլոբալ առեւտուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ