News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Որեւէ բան չի խանգարում, որ դահլիճում ոչ բոլորը ներկա լինեն, մի մասը ռադիոյով, ուղիղ եթերով հետեւի: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ չապահովել քվորում, որպեսզի ԱԺ նիստերը չկայանան արտակարգ դրության պայմաններում:

«Պարոն Մարուքյանը չնշեց, որ երեկ ԱԺ նախագահն իր խոսքում ասաց, որ մեր աշխատակազմը նախ հերթափոխով է գալիս գործի։ Բացի այդ՝ խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի։ Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ոչ թե ելույթով նշել, որ 700–800 մարդ գալիս է աշխատանքի, այլ հաշվի առնել այն տեղեկատվությունը, որ երեկ ԱԺ նախագահը, իհարկե ոչ տեսախցիկների առջեւ, բայց հայտնել էր խորհրդի անդամներին»,-ասաց պատգամավորը: 

Հայրապետյանի խոսքով՝ ԱԺ–ի աշխատանքները չպետք է խաթարվեն. «Հանրությունը տանը նստած, բայց շարունակում է հետեւել մեզ եւ ես հանրությանը կոչ եմ անում տվյալ պարագայում չհետեւել մեր օրինակին, թե տարածության պահպանման հետ կապված, թե փակ տարածքում հավաքվելու, բայց թե արտակարգ դրություն հայտարարելու պահին, թե դրանից հետո կոնկրետ նշվել է, որ ԱԺ–ն պետք է աշխատաի եւ այդ աշխատանքները չեն կարող դադարեցվել, որովհետեւ դրանից  էնաեւ կախված երկրի հետագա ընթացքը։

Հայրապետյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները նիստին հետեւեն նաեւ իրենց աշխատասենյակներից. «Սիրելի գործընկերներ, մեզ որեւէ բան չի խանգարում, որ օրիանակ գոնե այս արտակարգ դրության պայմաններում՝ հարցերի քնարկման ժամանակ, դահլիճում ոչ բոլորը ներկա լինեն, մի մասն օրինակ սենյակներում՝ ռադիոյով, ուղիղ եթերներով հետեւի։ Այսօր ունեմ օրենք, որը պետք է ներկայացնեմ եւ վստահեցնում եմ ձեզ, չեմ վիրավորվի, եթե ոչ բոլորը տվյալ պահին միաժամանակ ներկա գտնվեն։ Մտածում եմ, գուցե պարոն Մարուքյնաը հաշվի առնելով, որ գուցե մի ինչ որ պատգամավոր կարող է վարակվել, դրանից հետո կարելի է ավելի ցցուն եւ հետաքրքիր ելույթներ ունենա այս ամբիոնից։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ավելի վաղ նշել էր, որ 132 պատգամավորներով հավաքվելով եւ իրենց աշխատողներին ԱԺ հրավիրելով վատ օրինակ են ծառայում: Նա առաջարկել էր խմբակցություններով քննարկել, որպեսզի ԱԺ-ում մնան միայն ԱԺ խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովեն, չհաստատեն օրակարգը, եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնեն:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ