News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


Ես ձեռքերս սպիրտային միջոցներով անդադար լվանում եմ, կարծում եմ դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը վիրուսի դեմ պայքարի կանխարգելման մասին հայտարարությամբ հանդես եկավ, բայց չի պահպանում տարրական կանոնները։

«Կարդացել եմ բազմաթիվ նյութեր, կարծում եմ եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ, ապա բոլորը վարակվելու են, այսինքն դիմակ կրելն անիմաստ է։ Ցուցումը հետեւյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք, բայց երբ դու առաջին ցուցումը խախտում ես՝ հավաքվելու, մնացած ցուցումներն անիմաստ են դառնում։ Հետեւաբար, քանի որ մենք հավաքված ենք, անիմաստ է դիմակներով ման գալ այստեղ, անարդյունավետ է»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ երբ ասում են մի՛ հավաքվեք, ապա դա պետք է վերաբերվի բոլորին. «Շատ եմ լսել, սոցցանցերում էլ ասում են, եթե խնդիր լինի խորհրդարանում էլ նիստեր չեն անի, որ նիստեր են անում, ուրեմն իրենք լուրջ չեն վերաբերվում, երբ իրենք լուրջ չեն վերաբերվում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ