News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի անգործությունը Վերաքննիչ դատարանում: Այս մասին փաստաբանն ասել է մարտի 24-ին կայացած մամուլի ասուլիսին:

Հայկ Ալումյանը հիշեցրել է, որ փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու եւ անձնական երաշխիքն ընտրելու վերաբերյալ. Հայաստանի երեք նախկին վարչապետներն ու Արցախի նախկին վարչապետը գրավոր պատրաստակամություն էին հայտնել անձամբ երաշխավորել: «Մարտի 17-ին նախատեսված նիստը չի կայացել դատավորի հիվանդության պատճառով: Մեզ այդպես էլ որեւէ բան չհայտնեցին հիվանդության ծանրության մասին: Մենք մանրամասները չէինք ցանկանում իմանալ, միայն` հաջորդ նիստի կանխատեսումների մասին: Այդ տեղեկատվությունը մեզ չտրամադրեցին: Միայն հինգշաբթի մեզ հայտնեցին, որ դատավորին վիրահատել են: Տեղեկատվությունը մեզ տրամադրեց Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը: Մենք անմիջապես առաջին ատյանի դատարանի նախագահին միջնորդություն ներկայացրեցինք գործի քննությունն այլ դատավորի փոխանցելու մասին: Երեկ օրվա վերջում դատավորը մերժեց այդ միջնորդությունը: Այսինքն, մենք հայտնվեցինք անորոշ վիճակում: Կա միջնորդություն, բայց մենք նույնիսկ մոտավորապես չգիտենք, թե երբ է այն քննվելու` մեկ շաբաթ, մեկ ամիս, թե մի քանի ամիս անց: Այսօր մենք բողոքարկում կներկայացնենք: Օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում, բայց եվրոպական օրենքը նախատեսում է արդյունավետ պաշտպանություն: Եթե առաջին ատյանի դատարանը մարդու իրավունքների վերաբերյալ միջնորդությունը չի քննում, դա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է: Պետությունը պետք է արդյունավետ պաշտպանություն տրամադրի խախտումներից, տվյալ դեպքում` ի դեմս Վերաքննիչ դատարանի: Արդյոք դա գործնականում տեղի կունենա` կախված է ոչ միայն օրենքից, այլեւ մի շարք գործոններից, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն, քան կոնվենցիան: Հիմք չկա ոչ միայն ձերբակալման, այլեւ ընդհանրապես կանխարգելիչ միջոցառումների համար: Իմ պաշտպանյալը ձերբակալվել է հայտնի անձի ցանկության հիման վրա: Նա առանց որեւէ պատճառի գտնվում է կալանքի տակ: Խոսքն օրենքի խախտման աստիճանը նվազենելու մասին է»,- նշեց փաստաբանը:

«Առաջին ատյանի դատարանն անգործություն է ցուցաբերում, ինչը պետք է կոնվենցիայի խախտում  համարվի»,- եզրափակել է Հայկ Ալումյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ