News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լաոսում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը: Ինչպես երեքշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը` երկու վարակվածներն էլ Վիենտյանում բնակվող Լաոսի քաղաքացիներ են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջին վարակվածը Վիենտյանի հյուրանոցներից մեկի 28-ամյա աշխատակիցն է, որը մարտի 5-ից 8-ը Բանգկոկում անցկացվող սեմինարների էր այցելե: Նա Լաոս էր վերադարձել մարտի 9-ին եւ այդ ժամանակից ի վեր որեւէ մեկի հետ չէր շփվել, բացի իր հարազատներից: Նրա հոր, քրոջ եւ եղբոր մոտ հիվանդության որեւէ ախտանիշ դեռ չի հայտնաբերվել: Մարտի 23-ին տղամարդը ջերմություն եւ կոկորդի ցավ էր զգացել, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսը եւ հաստատվել էր: Երկրորդ հիվանդը 36-ամյա մի կին է, ով ուղեկցում էր Եվրոպայից ժամանած հյուրերին եւ հիվանդացել էր մարտի 10-ին: Չնայած ջերմությանը, չոր հազին եւ հոգնածությանը` նա ոչ մի տեղ չէր դիմել, այլ նախընտրել էր բուժվել տանը: Մարտի 22-ին նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն առաջին թեստից հետո կորոնավիրուս չէր հաստատվել: Կնոջն առաջարկել էին շարունակել հետեւել ախտանիշներին տանը, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատթարացել էր, եւ նա վերադարձել էր հիվանդանոց, որտեղ ախտորոշումը հաստատվել էր:

Մարտի 20-ին Լաոսի կառավարությունը դադարեցրել էր բոլոր տեսակի վիզաներ տրամադրումը արտասահմանցիներին, բացառությամբ ոչ տուրիստական վիզաների, որոնք կարելի է ստանալ միայն արտասահմանում գտնվող երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում: Այս որոշումն ընդունվել էր երկիր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկը նվազեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ