News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ Պարետատունը պաշտոնական հայտարարություն կտարածի` արտադրամասերի ժամանակավորապես փակվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

«Կան հարցեր, որոնք իրենց միջազգային գործընկերների առաջ ունեն պարտավորություններ: Կան հարցեր նաեւ ժամկետների հետ կապված: Այնուամենայնիվ ֆաբրիկան սպասում է պարետատան պաշտոնական հրահանգին, որպեսզի միջազգային գործընկերներին ներկայացնեն տվյալ փաստաթղթերը: Եթե դա չներկայացնեն, ապա կդիտվի միջազգային պարտավորությունների խախտում»,- պատմեց Վանաձորի քաղաքապետը:

Նա հայտնեց նաեւ, որ ինքն առավոտյան հանդիպում է ունեցել ֆաբրիկայի տնօրենի հետ. «Դարբինյանն ասաց, որ խոսել է իր աշխատակիցների հետ, եկել այն պայմանավորվածությանը, որ ով իրեն վատ է զգում կարող է չգալ աշխատանքի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արտակարգ իրավիճակի պայմաններում երկրում լինելու են որոշակի խստացումներ, եւ, որ փակվելու են սրճարանները, ռեստորանները եւ միջին արտադրամասերի մի քանի մասնաճյուղեր, այնուամենայնիվ «Գլորիա» կարի ֆաբրիկան այս պահին աշխատում է:

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 վարակակիր:

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ