News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը, կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, եւ պետք է աշխատենք, որ իրականացնենք մեր գործառույթները: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ԱԺ նիստեր չգումարել՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ:

Մակունցը հավելեց, որ նաեւ կան Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններ պետական առանձին գերատեսչությունների, այդ թվում նաեւ ԱԺ-ի համար:

«Իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան այս ընթացքում ավելի ակտիվորեն հետեւելու, թե բովանդակային առումով ինչ է կատարվում խորհրդարանում:

Միաժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ նախագահը նախօրեին ԱԺ խորհրդի նիստում ասաց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի հատվածում, այսինքն 60 տարեկանից բարձր տարիքի են կամ վատառողջ են, կամ հղի են կամ ունեն որոշ խրոնիկ հիվանդություններ, իրենց բացակայությունը հարգելի է համարվելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ էր հանդես եկել. «Ես կարծում եմ, որ այսօր 132 պատգամավորներով հավաքվելով եւ մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել ԱԺ-ում մնանք միայն ԱԺ խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք: Առավել եւս, որ որեւէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության ռեժիմի հետ: Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են միայն այն դեպքերում, որտեղ արտակարգ դրության կամ տնտեսությունը փրկելու վերաբերյալ նախագծեր են քննարկվում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ