News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դոհայում բանակցություններ է վարել «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար եւ շարժման գլխավոր բանագնաց մոլլա Բարադար Ահունդի հետ՝ համաձայնագրի իրականացման քննարկման եւ գերիների փոխանակման նպատակով, հաստատել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր պատվիրակության ուղեկցությամբ տեւական հանդիպում է ունեցել Իսլամական Էմիրության քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ահունդի հետ: Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած հանդիպմանը գլխավորապես քննարկվել է «Թալիբանի» հետ ԱՄՆ համաձայնագրի իրականացումը եւ գերիների արագ ազատ արձակումը»,- հայտարարության մեջ հայտնել է Մուջահիդը:

Հանդիպման ժամանակ Պոմպեոն հաստատել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կշարունակվի հաստատված ժամկետներին համապատասխան, ինչպես եւ քննարկվել է նախկինում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոմպեոն չհայտարարված այցով եղել է Քաբուլում, որտեղ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի հետ քննարկել է Աֆղանստանում խաղաղ գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ