News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը:

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումի ձեւերը կարող եք ներբեռնել  հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված եւ պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն եւ/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձեւերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:

Դիմումների գրանցման եւ ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ