News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ ընտրված Ասլան Բժանիան մտադիր է երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբին նշանակել վարչապետի պաշտոնում: Այս մասին երեքշաբթի նա հայտնել է Սուխումիում կայացած մամուի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարության ղեկավար կնշանակվի Անկվաբը»,- ասել է Բժանիան:

Պատասխանելով նախագահի պաշտոնում առաջին քայլերի մասին հարցին՝ Բժանիան ասել է, որ նախ «անհրաժեշտ է ձեւավորել գործադիր իշխանությունը»: «Այնուհետեւ կսկսենք մյուս խնդիրների լուծումը: Եվ անչափ շատ խնդիրների»,- հավելել է նա:

Անկվաբը հանրապետությունը ղեկավարել է 2011-2014 թվականներին եւ հրաժարական է տվել ընդդիմության ճնշմամբ, որն այդ ժամանակ գլխավորում էր Ռաուլ Խաջիմբան: Նրան մեղադրում էին Արեւելյան Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիներին ապօրինի ավելի քան 20 հազար աբխազական անձնագրեր տրամադրելու մեջ:

Բժանիան նաեւ հայտնել է, որ պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 23-ին: «Երդմնակալության օրը որոշված է օրենքով՝ ընտրությունների արդյունքների հրապարակման օրվանից 30-րդ օրը, մեր հաշվարկներով դա պետք է լինի ապրիլի 23-ին»,- ասել է Աբխազիայի նորընտիր նախագահը:

Կիրակի՝ մարտի 22-ին, Աբխազիայում անցկացվել էին կրկնակի նախագահական ընտրություններ: 2020 թվականի հունվարին պետության ղեկավար Ռաուլ Խաջիմբան հրաժարական էր ներկայացրել՝ ընդդիմադիր Ալխաս Կվինցինիայի հայցը դատարանում քննելու արդյունքներից վրդովված ընդդիմության բողոքի ցույցերից հետո, որը պարտվել էր 2019 թվականի նախագահական ընտրություններում: Աբխազիայի Գերագույն դատարանը նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ էր հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ