News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսն այսօր աշխարյում շատ խնդիրներ է ստեղծում, բայց իմ կարծիքով Արցախի համար հիմնական խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն բացիլը՝ սորոսականների տեսքով, որ Նիկոլ Փաշինյանով վարակվեց Արցախը։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք հասկանում են, որ կոնկրետ խնդիր է դրված, որ այն ինչ արվեց Հայաստանում, տեղափոխվի Արցախ. «Պատահական չէ դա, որովհետեւ այն գերտերությունները, այն ուժերը, որոնք Հայաստանում Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նարնց համար ավելի հեռանկարային խնդիրն Արցախի հարցն էր, Բոլթոնի պլանն էր եւ տեսանք, որ Նիոկլ Փաշինյանը սիրով ներդրեց սորոսյան բացիլը Արցախում, հանձինս Իոանիսյանի եւ մեկ այլ կազմակերպության»։

Հարությունյանի խոսքով՝ վերջերս է եղել Արցախում եւ այնտեղ «վտանգավոր վիրուսն» արդեն թափանցել է. «Արցախում, եթե հաջողվի իրկանացնել այն պլանը, որով պետք է Արցախում իշխանությունը հանձնվի սորոսական Մասիս Մայիյիլյանին, ապա դա կնշանակի Արցախի վերջը։

Այլ խնդիր է, որ շատ կռված տղաներ այսօր անցել են Մաիսի Մայիլյանի կողքը։ Մի քանի ամիս առաջ ասել էի, որ ճիշտ կլիներ բոլոր կռված տղաները մի սենյակում հավաքվեին, իրար ինչ ասես՝ ասեին, բայց դուրս գային միասնական թեկնածուով, ցավոք այդպես չեղավ։ Երբ սամվել Բաբայանը ազատությունից զրկված էր, մեր կուսակցությւոնը, աձամբ ես, շատ եք պայքարել, մինչեւ այն պահը, երբ Սամվել Բաբայանը դուրս եկավ ԱԱԾ–ից, եւ երբ հարցրեցինք , թե ի՞նչ կանի, նա ասաց կանեմ այնպես, ինչպես կասի ՀՀ կառավարությունը։ Այդտեղից մեր ճանապարհները բաժանվեցին, դրանից հետո մենք ընդհանրապես չենք շփվել իրար հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ