News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հայտարարել է չորեքշաբթի ժամը 19.00-ից մինչեւ 06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամի սահմանման մասին, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քաղաքացիների տեղաշարժման արգելք է սահմանվում հանրապետության ամբողջ տարածքում 19.00-ից մինչեւ 06.00-ն»,- մամուլի ասուլիսին հայտարարել է Մադբուլին: Ըստ նրա` այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի օրը եւ կտեւի երկու շաբաթ: Երկրի վարչապետի խոսքով` հասարակական տրանսպորտի եւ տաքսիների աշխատանքն ամբողջությամբ կկանգնեցվի: Մադբուլին հավելել է, որ արտակարգ դրության շրջանակներում խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

Վարչապետը հայտարարել է ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտության մասին, քանի դեռ դեպքերի թիվը չի հասել հազարի:

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր օրվա ընթացքում կորոնավիրուսի 39 նոր գրանցված դեպքի մասին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366-ի, մահացել է 19 մարդ, առողջացել է 68 հիվանդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ