News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Եթե մեր իշխանությունները ժամանակին կիրառեին արտակարգ իրավիճակը, մենք այսօր երեւի այսպիսի խայտառակ պատկեր չէինք ունենա։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համերաշխություն շարժում» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

«Որքան էլ մենք ուզենք այլ բաներից խոսենք, 24 ժամն այսօր հագեցված է կորոնավիրուսով, ամեն ինչ կապված է այդ պանդեմիայի հետ։ Աշխարհը խառնվել է իրար, տարբեր երկրներում տարբեր գործողություններ են անում: Եթե մեր իշխանությունները ժամանակին կիրառեին արտակարգ իրավիճակը, մենք այսօր երեւի այսպիսի խայտառակ պատկեր չէինք ունենա»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով` իշխանությունների գերխնդիրը Արցախում ընտրությունները եւ իրենց թեկնածուի հարցն է. «Փորձում են ամեն կերպ անցկացնել իրենց թեկնածուին։ Բայց ես համոզված եմ, որ Արցախի մեր հայրենակիցները ճիշտ հետեւություններ կանեն։ Իրենց տրված է պատմական հնարավորություն` ընտրել մի ղեկավարի, որը Վիտալի Բալասանյանն է: Մարդ, որն անցել է պատերազմով, կազմակերպված է, ամենածանր պահին գիտի` իրեն ինչպես պահել, ապա կարող է այս ծանր եւ խայտառակ վիճակից Արցախին հանել փառք ու պատվով: Ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ դեռեւս այս վարակը չի հասել Արցախ կամ եթե հասել է, ապա այնպես չի տարածվել, որ մարդիկ զոմբիանան եւ չկարողանան ճիշտ որոշում կայացնել։ Նրանք, ովքեր Արցախում խոսում են ժողովրդավարությունից, նրանք ուղղակի կողմնակից են նրան, որ երկրում հաստատվի դիկտատուրա»:

Ավետիսյանի կարծիքով` Արցախին այսօր ոչ թե ժողովրդավարություն է պետք,այլ կազմակերպված իշխանություն:

«Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Նույնիսկ ԱՄՆ-ում բանտերից մարդկանց բաց են թողնում, իսկ մեզ մոտ Հանրապետության երկրորդ նախագահին անօրինական պահում են բանտում։ Եթե մենք սրանից հետեւություններ չանենք, ապա Աստված կպատժի այս իշխանություններին»,- ասաց Ավետիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ