News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիան արգելել է մարդկանց սնվել առեւտրի կենտրոնների ֆուդ-կորտերում եւ սահմանափակել է մարդկանց մասնակցության թիվը հարսանեկան, հոգեհանգստյան արարողություններում եւ հասարակական միջոցառումներին՝ խստացնելով կորոնավիրուսի տարածումը զսպող միջոցառումները, հայտնում է Reuters-ը։

«Ես գիտեմ, որ դա զգալի զոհաբերություն կլինի»,- նահանգների եւ տարածաշրջանների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողներին Կանբերում հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։

Կփակվեն կոսմետիկական թերապիայով զբաղվող հաստատությունները, տատու-սալոնները եւ առողջապահության այլ հարակից ծառայությունները։ Նրա խոսքերով՝ նաեւ արգելվել է անշարժ գույքի առուվաճառքը եւ աճուրդները։

Հարսանիքները կարող են կատարվել 5 մարդու ներկայությամբ, հուղարկավորությունները՝ 10, իսկ բաց երկնքի տակ հասարակական միջոցառումները հնարավոր են 10-ից ոչ ավելի մարդու մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ