News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում 2020 թվականի մարտի 20-ի դրությամբ կնքվել է 523 ապահովագրական պայմանագիր:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին լրանում է կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի այգիների համար պայմանագրի կնքման վերջնաժամկետը, ապրիլի 20-ին` խնձորի այգիների համար կարկուտ ռիսկից պայմանագիր կնքելու վերջնաժամկետը, իսկ մայիսի 1-ին` հացահատիկային մշակաբույսերի համար (աշնանացան ցորեն/գարի, գարնանացան ցորեն/գարի) կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրական պայմանագրի կնքման վերջնաժամկետը:

Ցրտահարության ռիսկի ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետն ավարտվել է փետրվարի 21-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախքան սահմանված վերջնաժամկետների ավարտը ձեռք բերել ապահովագրական պոլիսներ, քանի որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը։  

2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար ապահովագրվում են ծիրանը, խաղողը, խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Ծիրանի և խաղողի կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրության համար ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարություն ռիսկից՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր): Հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը հասանելի է բոլոր մարզերում:

Կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, գարնանային ցրտահարություն ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները կարող են դիմել «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» (https://aina.am/), ինչպես նաև ծրագրին մասնակից «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Ծրագրի այլ մանրամսներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում`  հղումով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը. «Լույս»
Երևան քաղաքի բյուջեի պլանավորման և իրականացման գործընթացները շարունակում են էականորեն շեղված մնալ: Իհարկե, կատարողականի որոշակի...
Մհեր Գրիգորյանը և Իվա Պետրովան քննարկել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները
Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են փոփոխության ենթարկել Աշխատանքային օրենսգրքի մոտ 45 տոկոսը
Մինչեւ երկու տարեկան երեխային խնամող աշխատողին կտրվի աշխատանքային ժամերը կրճատելու իրավունք․․․
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է…
Հայաստանում արգելում են արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը
«Ապագա ռիսկերը մեղմելու համար առաջարկում ենք արգելել արտարժույթով հիփոթեքային․․․
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերված խախտումների թիվը 51 է․ կենտրոնը դեռ փակ է
Երեկ այցելել ենք կենտրոն, տաղավարները փակ էին․․․
Ամենաշատ