News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և  «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ ներդրված և գործարկված «911ՍՕՍ» բջջային հավելվածը՝ նախատեսված Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոնների) համար կհեշտացնի Ձեր կապը «911» ծառայության հետ .

Հավելվածը շատ կօգնի մեր քաղաքացիներին, հատկապես՝ այս օրերին և հատկապես մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն սահմանափակ կարողություններ (խուլուհամրեր, տարեց մարդիկ և այլն): Այն թույլ է տալիս ընդամենը մեկ հպումով կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս տեղորոշել  զանգ ուղարկողին: Եթե զանգ ուղարկողը նախապես գրանցված է եղել «911ՍՕՍ» հարթակում, ապա «911»-ի զանգ ընդունող օպերատորը զանգի հետ կստանա նաև այլ տեղեկություններ ահազանգողի մասին, որը կօգնի առավել հասցեական և համարժեք արձագանք տալ տվյալ անձին:

Ինչպես բազմիցս ասվում է այս օրերին, շատ կարևոր է ինքնամեկուսանալը, իսկ որոշ քաղաքացիների դեպքում՝ պարտադիր մեկուսացումը: Ինչպես նշեց «Սօս Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանը՝ Հավելվածը գալիս է օգնելու այս պարագայում ևս: Այն կարող է օգտագործվել մեկուսացված անձանց կողմից  մեկուսացման ռեժիմը վերահսկելու հարցում, մեկուսացված անձինք հավելվածի միջոցով ժամանակ առ ժամանակ, որոշակի պարբերականությամբ կարող են տեղեկություն ուղարկել օպերատորներին իրենց գտնվելու վայրի մասին՝ դարձյալ ընդամենը մեկ հպումով: Բացի այդ, Հավելվածն ընձեռում է նաև թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ, օրինակ՝ որևէ կոնկրետ գոտում գտնվող բոլոր օգտատերերը միաժամանակ կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի կամ իրավիճակի և անհրաժեշտ վարքականոնների մասին:

«Սօս Սիսթեմս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության և պահանջ առաջանալու դեպքում հավելվածը համալրել այլ անհրաժեշտ գործիքներով՝ հավելվածի ընձեռած հնարավորությունների սահմաններում, որը կհեշտացնի համապատասխան պետական մարմինների աշխատանքը և իրենց գործառույթների կատարումը արտակարգ դրության պայմաններում:

Հավելվածը կարելի է ներբեռնել անվճար հետևյալ հղումով 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ