News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Ռոսկոսմոս» պետական ընկերության նոր տեղեկատվական կենտրոնի շենքում Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի համար անձնական աշխատասենյակներ կկառուցեն։ Այս մասին ասվում է Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կայքում։

Նման քայլի առաջին անգամ են գնում՝ այդպիսի պրակտիկա չի եղել ո՛չ ժամանակակից Ռուսաստանում, ո՛չ ԽՍՀՄ-ում, ո՛չ այլ երկրներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Երկրի  եւ կառավարության ղեկավարների աշխատասենյակները կլինեն կառուցվող Ազգային տիեզերական կենտրոնում՝ Մ․ Վ․ Խրունիչովի անվան կենտրոնի տարածքում, որը մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում է։

Տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեեւի խոսքերով՝ աշխատասենյակները կարող են պետք գալ Պուտինի եւ Միշուստինի խորհրդակցության համար, երբ նրանք կենտրոնում լինեն։ Դրա համար կստեղծվեն հատուկ սարքավորված եւ պաշտպանված տարածքներ, նշել է Մոիսեեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ