News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ։

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված՝ դրանք ընթանում են անհատական մոտեցմամբ։

Բալասանյանն անհատական հանդիպումներ է ունենում տարբեր հարցերով հետաքրքրված արցախցիների համար։ Մարտի 23-ին Վիտալի Բալասանյանն այցելել է  Քոլատակ, Վանք, Առաջաձոր, Ծմակահող, Հովտաշեն, Նոր Մարաղա, Ներքին Հոռաթաղ համայնքները եւ  Մարտակերտ քաղաք:  Մարտակերտի բնակիչների  հետ հանդիպման ժամանակ   Վիտալի  Բալասանյանն  ասել է. «Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար։ Ինչպես եւ մարտի դաշտում, այնպես էլ հիմա՝ վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը եւ երաշխավորել արդարության հաստատումը»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ընտրողների հարցերին պատասխանում է նաեւ առցանց՝ ֆեյսբուքյան էջի եւ թեկնածուի պաշտոնական կայքի միջոցով։ Մասնավորապես այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, գեներալն ասել է. «Նրանք, ովքեր հայտարարում են, որ առողջապահությունը կամ կրթությունը լինելու են ձրի, ապա այս 12-13 տարիների ընթացքում կարող  էին գոնե  տաս -քսան տոկոսով, ինչի մասին որ խոստումներ են տալիս, կյանքի  կոչել, որպեսզի հասարակությունն իմանա, որ դա հնարավոր է»: Ինչպես նաեւ աշխատում է նախընտրական շտաբի «Թեժ գծի» հեռախոսահամարը, որով ակտիվ կապ է ապահովվում ընտրողների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ