News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը Մերձավոր Արեւելքի երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան սպառնում է կրճատել նավթային եկամուտներն ու նվազեցնել տնտեսական աճը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներն արդեն ֆինանսական աջակցության դիմել են իրեն:

«Այս տարի տարածաշրջանում աճի զգալի անկում կլինի»,- ասվում է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի զեկույցում:

Կորոնավիրուսի պանդեմիան նավթի գների 50 տոկոսանոց անկում է առաջացրել: «Պանդեմիան տարածաշրջանում լրջագույն խնդիր է դարձել»,- ասել է Ազուրը: 

Moody's Investors Service-ը հաշվարկել է, որ նավթ արտահանող երկրների համար նավթի եկամուտն այս տարի կրճատվել է ՀՆԱ 4-10%-ով:

Քուվեյթը եւ Իրաքը բախվել են ՀՆԱ ավելի քան 10%-ով նավթի եկամտի կրճատման հետ, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կատարում եւ Բահրեյնում անկումը կազմել է 4-8%:

«Պանդեմիան տարածաշրջանում զգալի տնտեսական ցնցումներ է առաջացրել՝ ներքին եւ արտաքին պահանջարկի անկում, առեւտրի կրճատում, արտադրության կրճատում, սպառողների վստահության նվազեցում եւ ֆինանսական պայմանների խստացում»,- ասել է Ազուրը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ