News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է թեթեւացնի արտասահմանցի պրոֆեսիոնալ մարզիկների գրանցման գործընթացը։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ հայտարարեց օրենքի նախագծի հեղինակ, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես նշեց, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն, այն արտասահմանցի մարզիկների համար, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ սպորտային պայմանագիր են կնքում գործատուի հետ, այդ թվում նաեւ՝ աշխատանքային պայմանագիր, Հայաստանում կնախատեսվեն գրանցման պարզեցված գործընթացներ։ «Խնդիրն այն էր, որ ֆուտբոլային ակումբները չէին հասցնում օրենքով սահմանված ժամանակում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ եւ չէին կարողանում օգտագործել ֆուտբոլիստներին հրավիրելու համար տրանսֆերային ժամանակը, որպեսզի նրանք խաղային ակումբում»,- պարզաբանեց փոխխոսնակը։

Սիմոնյանի խոսքերով՝ հաճախ դրա պատճառով ակումբները ստիպված են շրջանցել օրենքները, մասնավորապես, պայմանագրեր կնքելով Վրաստանում, եւ դրանից հետո ձեւակերպելով նրանց տեղափոխումը Հայաստան։ «Ի սկզբանե օրենսդրական փոփոխությունը առնչվել է ֆուտբոլիստներին, սակայն քննարկումներից հետո մենք եկանք այն եզրակացության, որ փոփոխությունների գործողությունները կարելի է տարածել նաեւ բոլոր մնացած մարզիկների վրա»,- ընդգծեց Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ