News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին օրերին բենզինի գինը իջել է, ապրիլին եւս սպասվում է գնի իջեցում։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ խոշոր սուպերմարկետներում մոնիթորինգ է անցկացվել, եւ կարագի, ձվի, կաթնամթերքի գնի աճ չի գրանցվել: «Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ փետրվարի 26-ից հացահատիկի գնաճ չի եղել: Մարտի 4-ից բուսայուղի գինը նվազել է 60 դրամով, մարտի 16-ից վերականգնվել է, մարտի 19-ից բարձրացել է»,- ասել է նա:  

Նրա խոսքով՝ ժամանակ է պետք գների տատանումների պատճառը հասկանալու համար: «Ձվի գինը 25 դրամից բարձրացել է՝ դառնալով 33 դրամ, ապա՝ 40 դրամ, որից հետո նվազել մինչեւ 38 դրամ: Նորզելանդական կարագի գինը տատանվում է 3530 դրամի սահմաններում, «Լոռի» պանրի գինը՝ 2390 դրամի սահմաններում, սիրողական երշիկի գինը՝ 2100 դրամի սահմաններում: Կաթի դեպքում գնաճ է նկատվել, ապա գնի նվազեցում»,- նշել է նա:

Հարցին, թե որն է «Երեւան սիթի» սուպերմարկետներում մրգերի եւ բանջարեղենի գնի կտրուկ աճի պատճառով, պաշտոնյան պարզաբանեց, որ տնտեսվարող սուբյեկտը մրգերի եւ բանջարեղենի արտադրող չի համարվում: «Պետք է հասկանալ, թե շուկայում կա արդյոք խոշոր ներմուծող, կամ թե որքան մեծ է ներմուծողների թիվը»,- եզրափակեց Գեղամ Գեւորգյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ