News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի ծննդատներում  լույս աշխարհ են եկել բազմազավակ երկու ընտանիքների 9-րդ եւ 10-րդ երեխաները:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան: Նա այդ ընտանիքի ութերորդ տղան է: Ինը երեխաներից ամենաավագն այժմ քսան տարեկան է: Աիդայի ամուսինը՝ Անդրանիկ Ղազարյանը, ընտանիքը կերակրում է բանվորական ու արհեստագործական տարբեր  աշխատանքներով:

Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գեւորգյանն ունեցել է իր 10-րդ երեխային, որն այդ ընտանիքի 8-րդ աղջիկն է: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շանինյանի հավաստմամբ՝  նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Այդ ընտանիքի առաջնեկը տղա երեխա է, ով ծնվել է 1991 թվականին: Գայանե Գեւորգյանը՝ 10 երեխաների մայրը, արդեն բոլորում է իր կյանքի 47 տարին:

«Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են եւ ունեն նորմալ քաշ»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ