ԱՄԷ-ն ծրագրվածից 24 ժամ շուտ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր չվերթները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Դուբայի օդանավակայանի հայտարարությանը:
«ԱՄԷ-ի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել բոլոր մուտքային եւ ելքային ուղեւորատար չվերթները, ինչպես նաեւ ԱՄԷ-ում ուղեւորների տարանցումը»,- ասել է պետական օպերատորը՝ հավելելով, որ այդ միջոցը կսահմանվի ժամը 23:59-ից: