News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1.            Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.

2.            Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝

1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

3.            Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.

4.            ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։

ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը.

5.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ