News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Apple-ը նկատելիորեն բարձրացրել է իր սարքերի բարելավումների եւ լրացուցիչ գործառույթների գները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով MacRumors-ին։

Լրագրողները նշել են հատկապես համակարգիչների թոփային տարբերակների՝ MacBook Pro-ի, iMac-ի, iMac Pro-ի եւ Mac mini-ի թանկացման մասին։ Սրանց կատարելագործման համար թանկացումները Կանադայի, Ավստրալիայի, ինչպես նաեւ մի շարք եվրոպական եւ ասիական երկրների շուկաներում կազմել են 10 տոկոս։

Այսպես, 16 դյույմանոց MacBook Pro-ն այժմ արժի 200 ֆունտ սթեռլինգ, թեեւ նախկինում այն 180 ֆունտ արժեր։

Հոդվածի հեղինակները ուշադրություն են դարձրել, որ Apple-ի արտադրանքի բազային տարբերակների գները փոխվել են։ Գների աճի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն լրագրողները այն կապում են արժույթների տատանումների, մատակարարումների սահմանփակումների եւ Չինաստանի գործարաններում աշխատուժի անբավարարության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ