News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում:

«Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ

Արդարադատության նախարարությունը սահմանափակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:

Այս շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում, որպես առաջնային ծառայություններ, մատուցվելու են ծնունդների և մահերի պետական գրանցումները ամենօրյա ռեժիմով` 10:00-ից-18:00-ն, երկու սպասարկման կենտրոններում՝

1) Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան.

2) Երևանի հատուկ սպասարկում բաժինը՝ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:

Այլ գրանցումների կատարման դիմումներ կամ վկայականի կրկնօրինակների կամ տեղեկանքների տրամադրման դիմումներ չեն ընդունվելու:

Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:

Բոլոր այն դիմումները, որոնք ներկայացվել են և որոնց հիման վրա նախատեսվում էր կատարել գրանցումներ` կկատարվեն սահմանափակումները հանելուց հետո:

Գործում է նաև Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ [email protected]ը, որի միջոցով կընդունվեն ոչ առաջնային քաղաքացիական կացության ակտերի՝ ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում կամ անվան փոխման գրանցումների համար դիմումները, որոնք կգրանցվեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները հանելուց հետո:

Զուգահեռ, ՔԿԱԳ գործակալությունում կգործեն նաև հետևյալ հեռախոսահամարները՝ 010 594161 և 010 594172:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ [email protected] հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով՝ +37494974279:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող բոլոր պաշտոնական, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստին, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/-ի հնարավորություններից:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Պարետի կողմից սահմանված սահմանափակումներով պայմանավորված՝ քաղաքացիների համար կգործի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:

Նոտարական գրասենյակների գործունեություն

Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ