News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող կուսակցության մշակած օրենքի նախագիծը, թույլ կտա կորոնավիրուսի հետ կապված, կրճատել մեծ թվով ազատազրկվածների՝ այդ թվում թմրավաճառների, սեռական հանցագործների պատժաժամկետը, այն դեպքում, երբ ահաբեկչության հետ կապված դատապարտյալները վաղաժամ ազատման իրավունք չեն ունենա, հայտնում է Cumhuriyet-ը։

Դա նշանակում , որ նոր օրենքը բացառում է լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ պետական պաշտոնյաների ազատ արձակումը, քանի որ նրանց իշխանություններն ահաբեկիչներ են համարում։

Տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են բանտերում՝ սպասելով դատին, մոտ 150 000 պետական ծառայողներ, զինծառայողներ եւ այլն հեռացվել են աշխատանքից 2016թ․ հեղաշրջման փորձից հետո իշխանությունների հետապնդումների հետեւանքով։

Միաժամանակ, կին դատապարտյալները, որոնք մինչեւ վեց տարեկան երեխա ունեն, 70 եւ բարձր տարեկան դատապարտյալները փորձաշրջանով ազատ կարձակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ