News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում մերժում էր սիրիացի քրդերի հետ համաձայնագիր կնքելու իր խնդրանքները, սակայն այժմ պատրաստ է դա անել։

«Ես ասում էի՝ ստորագրեք համաձայնագիր քրդերի հետ, խաղաղություն կնքեք։ Էրդողանը չէր ուզում դա անել։ Քրդերը նույնպես չէին ուզում։ Եւ արդյունքում նրանք ստեղծեցին, այսպես կոչված, անվտանգության գոտի, դա վերջերս էր, մի երկու ամիս առաջ»,- Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփը։

«Եւ ահա նրանք սկսեցին պատերազմել եւ իրավիճակը շատ տհաճ դարձավ, եւ այլ երկրներ խառնվեցին։ Այժմ ես ասում եմ՝ ստորագրեք համաձայնագիր։ Իսկ նրանք պատասխանում են՝ լավ, մենք կստորագրենք»,- հաստատել է ԱՄՆ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին։ Այն պետք է պաշտպանական գոտի դառնա թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտադրության, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն ագրեսիա է համարել, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարային։

Հոկտեմբերի 22-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հուշագիր էին կնքել։ Փաստաթղթի համաձայն, ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիական սահմանապահները 2019թ․ հոկտեմբերի 23-ի կեսօրից տեղակայվել էին Թուրքիայի կողմից ստեղծվող 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու սահմանակից շրջաններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ