News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը «360 աստիճանով» փոխեց օրվա մթնոլորտը. համաճարակի վրա սկսվեց PR-ը։ Այս մասին «Իսկ Քայլո՞ն ու Մոլլի՞ն» հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնող  Մարինե Սուքիասյանը եւ ավելացրել, որ մինչ երեկ դա չէր արվում։

«Ինքը տեսարանը տխուր էր, հանպատրաստից, լավ կլիներ, եթե չլիներ։  Բայց ժամեր անց, մինչ հանրությունը քննարկում էր առանց ձեռնոց, առանց դիմակ, տպագիր բուկլետներ բաժանելու թույլատրելիության հարցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջն այդ ակցիայի համար։

Չէ, մասնագիտական կարծիք չհայտնեց, անհամաձայնություն կամ զգուշացում չհայտնեց, չողջունեց այն մարդկանց անհանգստությունները, որոնք կասկածի տակ էին դնում այդ ակցիայի թույլատրելիությունը՝ զուտ առողջապահական տեսանկյունից։ Շնորհակալություն հայտնեց։ Ուրեմն թքա՞ծ ունենանք մինչև այժմ նույն պարետատան կողմից (և նույն այդ բուկլետներում զետեղված) զգուշացումների վրա՝ բոլոր նախազգուշական միջոցառումների մասին, որոնք այսօր երկրում անցկացվում են։ Թքա՞ծ՝ բոլոր մասնագետների կարծիքի, մտահոգությունների, ամենուր բարձրաձայնվող կոչերի վրա՝ մնալ տանը, խուսափել ֆիզիկական կոնտակտից, ախտահանել ամեն ինչ (ձեռքից ձեռք անցնող բուկլետներն ինչպե՞ս ախտահանել)։

Այս դրվագում միտքդ է գալիս Ֆրանսիս Վեբերի «Խաղալիք» ֆիլմի հայտնի դրվագը՝ մեզնից ո՞վ է հրեշը։

Երկու հետևություն.

ա/ Չի կարելի ամեն ինչի վրա PR անել։ Իրական դժբախտություններով կյանք է աշխարհում, պետք չէ PR-ի ծաղրանկարի վերածել այն։

Բ/ Այս տեմպերով եթե գնա Արսեն Թորոսյանը դեմքի մտահոգ արտահայտությամբ առաջիկայում մեզ կարող է հայտնել Քայլոյի, Արջուկի, Մոլլիի և Փաշինյանների  մյուս շների թեսթերի արդյունքները։ Մնացեք առողջ», գրել է Մարինե Սուքիասյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ