News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին եւ նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով եւ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը:

Արդյունքում այրվեց եւ ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգեւոր եւ մշակութային մեծ կենտրոն էր:  Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը, ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում:

Այնուհանդերձ, հրով եւ սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց եւ փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:

Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին եւ ընդգծում ազատ հայրենիքում ապրելու եւ արարելու հայ ժողովրդի վճռականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ