News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի իշխանությունները կորոնավիրուսի արագ տարածման պատճառով արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին նշված է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է կառավարության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր պատմության մեջ երկրորդ անգամ մենք մեր երկրում արտակարգ դրություն ենք մտցրել, քանի որ պայքարում ենք գլոբալ համավարակի դեմ, փրկում ենք նորզելանդացիների կյանքերը եւ կանխում ենք վատթարագույնը, ինչը, ինչպես տեսնում ենք, արդեն տեղի է ունենում աշխարհում»,- նշված է վարչապետի հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ արտակարգ դրության ռեժիմը մտցվում է ազգի անվտանգության եւ առողջության սպառնալիքի ամենաբարձր մակարդակի ուժի մեջ մտնելուց առաջ, որ լավագույն կերպով ապահովվի համավարակի պայմաններում երկրի քաղաքացիների մեկուսացումը եւ օպտիմալացվի բոլոր առանցքային գերատեսչությունների եւ ծառայությունների աշխատանքը:

Ըստ ազգային օրենսդրության՝ արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած իշխանական լիազորությունների մի մասն անցնում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ազգային վարչության ղեկավար Սառա Սթյուարտ-Բլեքին: ԱԴ ամբողջ ընթացքում նա է վերահսկելու պարենի եւ առաջին անհրաժեշտության իրերի բաշխումը, կարգավորելու երկրում տրանսպորտի երթեւեկությունը, փակելու ավտոմայրուղիները եւ տրանսպորտային հանգույցները ու անհրաժեշտության դեպքում հայտարարելու մարդկանց կամ տրանսպորտի տարհանում:

Իշխանությունների այս որոշումը հաջորդել է Նոր Զելանդիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճին: Անցած մեկ օրում վարակվածների թիվն աճել է 50-ով, որից հետո երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 205-ի: Նոր Զելանդիայի  գլխավոր սանիտարական բժիշկ Էշլի Բլումֆիլդի խոսքով՝ բժիշկներն առաջիկա 10 օրում սպասում են հիվանդների թվի ավելի զգալի մեծացում, քանի որ արդեն գրանցվել են պետության ներսում վիրուսի փոխանցման դեպքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով
Դանիել Օկասիոյին հայտնաբերել էր բանտի աշխատակիցը խցում իր մահճակալին նստած վիճակում՝ վզին՝ դիմակի կտորից պատրաստված պարանով․․․
Հրաշքներ գործող տոնիկը չի փրկել Մադագասկարը կորոնավիրուսով վարակման դեպքերից
Վերջին ամսում Հնդկական օվկիանոսի կղզում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է չորս անգամ․ ավելի քան 13 000 վարակակիր եւ 162 մահվան դեպք․․․
ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,2 մլն դեպք...
Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել
AstraZeneca. COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը կարող էր սկսվել 2021 թվականի սկզբին
Պատվաստանյութի գինը դեռ սահմանված չէ, սակայն չի գերազանցի 4 դոլարը դեղաչափի համար...
Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել