News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (այն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին: Կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու կորոնավիրուսով վարակված պացիենտների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը, հայտարարելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,-նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Հարլեմ Դեզիրը նաեւ հիշեցրել է նախորդ շաբաթ իր,  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաեւ  ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին եւ հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Նույն հայտարարության մեջ նաեւ նշվել է. «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարեւոր գործառույթ է իրականացնում արտակարգ դրության ժամանակ հանրային առողջության ոլորտում, հատկապես, երբ այն ուղղված է շատ կարեւոր տեղեկատվությունը, այդ թվում կառավարության գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասցնելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինությունն էնքան խորն է մտած մեր մեջ, որ ով կարգը չի պահում, ինքը ավելի բարձր սորտի մարդ է. Փաշինյան
Ով ավելի շուտ հերթն առաջ կանցնի, քան պետք է անցներ, դա է բարձր սորտը...
Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք եւ հետքայլ անենք անդունդ տանող այս ճանապարհից. Փաշինյան
Ես վարակվել եմ, ես միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, դեռ մի քիչ ավելի վատն եմ երեւի...
Սա կատաստրոֆա է. ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում. Դրանից մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է. Փաշինյան
Վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ...
Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր
Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք․․․
Հիմա անձամբ գնալու եմ որոշ դպրոցներ. նախարարը՝ դպրոցներում կուտակումների մասին
Անհասկանալի է ատեստատների կամ գրքերի հանձման հրատապությունը...
Վրաստանում հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 800-ի
Վրացի մասնագետներն անցած մեկ օրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 4 դեպք…
Ամենաշատ