News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Կենդանիների պաշտպանության միությունը (SPA), որն ապաստարաններ ունի ամբողջ երկրում, խուճապի դեմ տեղեկատվական արշավ է սկսել՝ կապված համացանցում կեղծ տեղեկությունների տարածման հետ, որ տնային ձեռնասուններն իբր կորոնավիրուսի փոխանցողներ են: SPA-ի մի քանի տարածաշրջանային մասնաճյուղերում նշել են, որ սկսել են կենդանիներին ավելի հաճախ լքել: Կարանտինը հաշվի առնելով՝ կենդանիների պաշտպանները վախենում են, որ ապաստարանների գերբնակվածությունը կհանգեցնի շներին եւ կատուներին զանգվածաբար քնեցնելու «անհրաժեշտության», հայտնում է RFI-ն: 

«Նրանք (վիրուսը) չեն փոխանցում: Մի լքեք նրանց: Եկեք պայքարենք կեղծ տեղեկությունների տարածման դեմ»,- այսպիսի պատկեր է հայտնվում, երբ բացում եք SPA-ի կայքի առաջին էջը. կազմակերպություն, որն ամբողջ Ֆրանսիայում հավաքում է լքված կենդանիներին եւ նրանց համար նոր տերեր որոնում:

Վերջին օրերին վատ ազդանշանները սկսել են ստացվել Ֆրանսիայի տարբեր տարածաշրջանների ապաստարաններից:

France 3 հեռուստաալիքը հայտնել է, որ Կաննի քաղաքապետարանը հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է լքված կենդանիների թվի «նկատելի աճի» մասին: Նույնը նշել են Օռլեանի SPA du Centre ապաստարանում, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելքում Ֆորբակ քաղաքում, հայտնել է տարածաշրջանային Le Républicain Lorrain պարբերականը «Կենդանիները՝ փսիխոզի զոհեր» վերնագրված հոդվածում: Տեղական ապաստարանի ղեկավարը հայտնել է, որ վերջին օրերին ստանում են կենդանիներից «հրաժարվելու հայտեր», ինչը «տարվա այս եղանակին սովորաբար չի լինում» (Ֆրանսիայի բնակիչներն ավանդաբար իրենց ձեռնասուններին լքում են ամառային արձակուրդների շրջանում: Մի խոսքով՝ ֆրանսիացիները տնային կենդանիներին լքելու հարցում «Եվրոպայի չեմպիոններն» են: Ամեն տարի փողոցում է հայտնվում 100 հազար շուն եւ կատու):

Եվ եթե «խաղաղ ժամանակներում» ապաստարանները նման թվով կենդանիներին տեղավորելու գործը քիչ թե շատ հաղթահարում էին, ապա կարանտինի պայմաններում շատ ավելի է դժվարացել նույնիսկ պլանային խնդիրների կատարումը (ապաստարանները փակ են թե՛ այցելուների, թե՛ կամավորների համար), էլ չասած արդեն ֆորս-մաժորի մասին: Իսկ այն կարող է «հեշտությամբ» սկսվել, մտավախություն ունեն SPA-ում. հաշվի առնելով, որ Ֆրանսիայում մոտ 30 մլն տնային կենդանի կա, բավարար կլինի այն, որ տերերի 0,5 տոկոսն իր ձեռնասուններին դուրս անի, փողոցներում կարող է հայտնվել արդեն մոտ 150 հազար կատու եւ շուն: Սա բազմակի գերազանցում է ապաստարանների հնարավորությունները: Իսկ երբ վանդակներում տեղ չկա, դաժան օրենքը նախատեսում է նրանց ենթարկել «էֆթանազիայի», այսինքն՝ «ավելորդներին» սպանել:

«Հիմար եւ ուղղակի անպատասխանտու» մարդիկ համացանցում fake news են տարածում այն մասին, որ հիվանդությունը կարող է փոխանցվել կենդանիների միջոցով,- BFMTV-ի եթերում դժգոհել է SPA-ի նախագահ Ժակ-Շառլ Ֆոմբոնը. «Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած գիտական հետազոտությունները հաստատել են, որ դա անհնար է»: Այս մասին հայտարարել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը Փարիզում է:

«Մենք ցանկանում ենք առավելագույն ուշադրություն հրավիրել այս տեղեկության վրա,- RFI-ին ասել են SPA-ի Ժենվիլյեի մասնաճուղում, որը երկրում ամենահին ապաստարանն է (1903 թվական): - Որովհետեւ որոշ մարդիկ իրենց ասում են՝ իմ կենդանին վարակիչ է... Եվ նրան փողոց են նետում: Նաեւ վերջին շրջանում շատերը մեզ դիմում են ձեռնասունին ապաստարանում թողնելու հայտով... Շատերի համար դա նաեւ ուղղակի պատրվակ է կենդանուն լքելու համար»:

Այսպիսի քաղաքացիներին կարելի է հիշեցնել, որ ֆրանսիական օրենքով կենդանուն փողոց նետելու համար նախատեսվում է մինչեւ 2 տարվա բանտարկություն եւ մինչեւ 30 հազար եվրոյի տուգանք: Եվ կորոնավիրուսին հղումը նրանց չի օգնի, քանի որ դատարանի կողմից հազիվ թե ճանաչվի որպես արդարացնող փաստարկ:

«Ողջամիտ եղեք, տեղեկանքներ ձեռք բերեք եւ տեղեկությունների անբավարարության պատճառով մի փչացրեք ձեր սիրելիների կյանքը (որոնք միշտ պատրաստ են ձեր կողքին լինել)»,- կոչ է անում SPA du Centre-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացին որոշել է համավարակի դեմ պայքարել անվճար սուրճով եւ ժպիտով
Ավստրալացի Ռիկ Էվերեթն իր խոհանոցի պատուհանին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Անվճար սուրճ` վիրուսի դեմ պայքարելու համար»...
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը
Կատարված հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվել է 7 005 746 մարդ, մահացել՝ ավելի քան 203 հազարը…
«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների (ֆոտո)
Ակցիայի մասնակիցները մոմ են վառում փոքր խաչքարի մոտ...
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում
Երկրի առողջապահության նախարարն իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով...
ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը
Օգնականը ակցիայի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը, ինչին քաղաքացիները համաձայնվել են…
Իրանում մեծանում է կորոնավիրուսով վարակումների թիվը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք, մահացել է 207 մարդ․․․