News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիան, Ֆրանսիան եւ Իսպանիան իրենց ուժերով խնդիրը չեն հաղթահարում: COVID-19-ով հիվանդացածների թիվն աճում է, բժիշկները ստիպված են անտեսանելի թշնամու դեմ իսկական պատերազմ վարել, ընդ որում՝ հաճախ տառացիորեն մերկ ձեռքերով:

«Դիմակներ չկան», «Ձեռնոցներ չկան», «Ձեռքերի համար գելեր չկան». այսպիսի հայտարարություններ են կախված ֆրանսիական փաստացի բոլոր դեղատների ցուցափեղկերին: Մի քանի օր առաջ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով բժիշկ է մահացել, որը Euronews-ի հետ հարցազրույցում ասում էր, որ բժիշկներն անգամ պաշտպանական ձեռնոցներ չունեն:

Այս պայմաններում իրենց օգնությունն են փորձում ցուցաբերել նորաձեւության խոշորագույն ապրանքանիշները, որոնք հագուստի եւ օծանելիքների փոխարեն, սկսել են թողարկել ձեռքերի համար հականեխիչներ եւ դիմակներ:

Գելեր ձեռքերի համար՝ Chanel №5-ի փոխարեն

Ֆրանսիական LVMH կոնցեռնն անցյալ շաբաթ գործարկել է ձեռքերի համար ախտահանող գելերի արտադրությունը: Դրանք թողարկում են երեք գործարանում, որտեղ սովորաբար Christian Dior, Guerlain եւ Givenchy օծանելիքներն էին լցնում:

LVMH-ն առաջին շաբաթվա ընթացքում թողարկել է 12 տոննա գել, որն անհատույց փոխանցվելու է ֆրանսիական հիվանդանոցներին: Հետագայում արտադրության ծավալները մեծացվելու են:

Դիմակներ՝ Yves Saint Laurent-ից

Kering ընկերությունն այս երկուշաբթի հայտարարել էր, որ պատրաստ է դիմակների արտադրություն գործարկել իրեն պատկանող նորաձեւության երկու տների՝ Balenciaga-ի եւ Yves Saint Laurent-ի ֆրանսիական գործարաններում: Դրանից բացի, կորպորացիան առաջիկա օրերին մտադիր է Չինաստանում 3 մլն դիմակ գնել եւ փոխանցել ֆրանսիական հիվանդանոցներին:

Kering-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Պաստերի ինստիտուտին, որը որոնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Կորպորացիային պատկանող Gucci նորաձեւության տունն ավելի վաղ իտալական հիվանդանոցների համար գնել էր 1 մլն բժշկական դիմակ, ինչպես նաեւ առողջապահության աշխատակիցների համար 55 հազար միավոր հատուկ հագուստ:

Kering-ը եւ կորպորացիայի կազմի մեջ մտնող նորաձեւության տները Չինաստանում նվիրատվություն են կատարել Հուբեյում Կարմիր խաչի հիմնադրամին:

Zara-ի լոգիստիկ հզորությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Անցյալ շաբաթ նորաձեւության եւս մեկ հսկա՝ Inditex ընկերությունը, որի սեփականությունն են Zara, Massimo Dutti եւ Bershka խանութները, իր օգնությունն է առաջարկել բժիշկներին: Կոնցեռնը խոստացել է իր հզորությունների մի մասը վերափոխել դիմակների եւ հատուկ հագուստի արտադրության, ինչպես նաեւ  Իսպանիայի կառավարության տրամադրության տակ դնել իր լոգիստիկ ցանցը, որ իշխանությունների համար ավելի դյուրին լինի բժիշկներին անհրաժեշտ ապրանքների գնումը:

Արմանին, Դոլչե եւ Գաբանան ֆինանսավորում են գիտական հետազոտությունները

Աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան դրամական միջոցներ են փոխանցել Միլանում Humanitas University միջազգային մասնավոր բժշկական համալսարանին (ստույգ գումարը չի հրապարակվում): Փողով ֆինանսավորվելու է կորոնավիրուսին մարդու իմունային համակարգի արձագանքման հետազոտական նախագիծը:

«Գիտական հետազոտություններին աջակցելը մեր բարոյական պարտքն է, եւ մենք հույս ունենք, որ մեր ավանդը կօգնի լուծել այս լրջագույն խնդիրը»,- հայտարարել են Դոլչեն եւ Գաբանան:

Վիրուսի հետազոտության համար 1,25 մլն եվրո է հատկացրել նաեւ Ջորջիո Արմանին: Այս փողը փոխանցվել է միլանյան երեք հիվանդանոցների, Հռոմի Lazzaro Spallanzani ինստիտուտի եւ քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հաշիվներին:

Prada-ն բժշկական սարքավորումներ է գնում

Իտալական նորաձեւության տուն Prada-ն Միլանի հիվանդանոցներին օգնել է բժշկական սարքավորումներ գնելու հարցում: Ընկերության թոփ մենեջերներ Պատրիցիո Բերտելին, Միուչա Պրադան եւ Կառլո Մացին միջոցներ են փոխանցել Սակո, Վիտորե Բուցի եւ Սան Ռաֆայելե հիվանդանոցներում ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման 6 բաժանմունքներ ստեղծելու համար:

Դրանից զատ, Prada-ն անցյալ շաբաթ գործարկել է 80 հազար բժշկական խալաթների եւ 110 հազար դիմակների արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ