News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հիմա հեշտ է ամեն բան առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի եւ բոլոր անցնողներին գումար բաժանի, ոչ մեկ, որեւէ բան չվճարի, կումունալ վճար չանի։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ օրինակ Էդմոն Մաուքյանն առաջարկում է, որ Կառավարությունը փախհատուցի օրավարձով աշխատողներին, որոնք այսօր հացի խնդիր ունեն։

«Ինչ հնարավոր է, ինչ ներում է կառավարությունն անելու է առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որեւէ մեկ այլ առաջարկի։ Արել է, անում է եւ շարունակելու է անել»,-ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունը գործում է ըստ օրվա եւ ժամի իրավիճակի հրամայականի. «Երբ որ շատ սահմանափակումներ են մտցվում, ասում են՝ բա տնտեսությունը, բա այս հարցը, այն հարցը, բա այս մարդիկ։ Քիչ սահմանափակում են մտցնում, ասում են՝ բա հեսա մարդիկ կմեռնեն, այս կլինի, այն կլինի։ Վստահ կարող եմ ասել ու յուրաքանչյուրի հետ կարող եմ վիճել այդ հարցի շուրջ, որ Հայաստանն այսօր, համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում եւ ամենաշուտ արձագանքող եւ ամենաքիչ տուժած երկրներից է»։

Լրագրողի ճշտող հարցին այնուամենայնիվ իշխանությունը օրավարձով աշխատող քաղաքացիներին ձեռք կմեկնի՞, եթե սոված մնալու խնդիր լինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է եւ աշխարհում հնարավոր է ունենանք իրավիճակ, որն ավելի վատ լինի քան 2008 թվականի ճգնաժամը, որն իր հետեւանքը թողեց։ Սա համաշխարհային աղետ է, ժանտախտ է տիրում։ Ասել, իսկ օրինակ օրավարձով աշխատողնե՞րը. իսկ օրավարձով բնակարաններ վարձով տվողները, որոնք շատ–շատ են, որոնք բնակարաններ են վերցնում եւ օրավարձով տուրիստների համար տալիս են, իսկ այն մարդիկ, որ շինարարության վրա են աշխատում։ Պետք է անենք ամեն ինչ, որ մաքսիմալ հարվածը բոլորի համար մեղմացնենք»։

Իսկ պետությունն այդքան ներուժ ունի՞ հարցին, էլ պատասխանեց. «Այս պահի դրությամբ ունի, որովհետեւ վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնյաները բյուջեից փող չեն գողացել, բյուջեն գերակատարվել է մարդիկ ավելի պատասխանատու են եղել, հասկանալի պատճառներով, որովհետեւ վստահել են իրենց եւ իրենց պետությանը։ Ավելի շատ ՀԴՄ կտրոն է խփվել, ավելի շատ հարկ է մուտքագրվել ու փառք աստծո, որ մենք այս արհավիրքին եկանք այդ բագաժն ունենալով հանդերձ, որովհետեւ ես պատկերացնում եմ, որ ՀՀ–ում հեղափոխություն եղած չլիներ կամ այն վիճակում լինեինք, որ 2 տարի առաջ էր, նման արհավիրքի առջեւ կանգնեինք, ի՞նչ էինք անելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ