News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում կատարված փոփոխություններին:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում:

Որեւէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության տոտալ վերահսկման փորձի անհրաժեշտությունը` Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության սույն որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը, ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ:

Ասել, թե մամուլն այսուհետ անկաշկանդ կգործի արտակարգ դրության պայմաններում, չենք կարող, քանի որ մենք շարունակում ենք այս առումով դուրս գտնվել ժողովրդավարական երկրների ընտանիքից ու համարվում ենք այն 3 երկրներից մեկը, ուր արտակարգ դրությունն առաջին հերթին վերաբերեց մամուլի ազատության ոչ համաչափ սահմանափակմանը:

Հայաստանյան մամուլը բոլորովին դեմ չէր կատարել պարետի ցուցումները, համագործակցել կառավարության հետ, տալ ճշտված տեղեկատվություն, բայց դրա համար խիստ անհրաժեշտ էր, որ պարետն ու համապատասխան կառավարչական մարմիններն օպերատիվ արձագանքեն մամուլի բարձրացրած խնդիրներին ու հարցադրումներին, ինչը, ցավոք, այս պահին խնդիր է:

Պնդում ենք նաեւ, որ չկար կարիքն այս ծավալի սահմանափակումներ կիրառելու համար, եւ պատահական չէ, որ դա ընկալվեց՝ որպես ազատ խոսքը սահմանափակելու ու ԶԼՄ-ների աշխատանքը վերահսկելու փորձ, ու արձագանք գտավ նաեւ միջազգային փորձագետների ու կազմակերպությունների հայտարարություններում:

Միեւնույն ժամանակ՝ ուրախ ենք, որ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած բողոքի ձայնն ահազանգ դարձավ ու կառավարությանը զերծ պահեց միջազգային պարտավորությունները չկատարելու գայթակղությունից, քանի որ «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող նյութեր» եզրույթի կիրառությունը չի բխում մեր երկրի միջազգային պարտավորություններից:

Ընդգծելով այն հանգամանքը, որ մամուլի աշխատանքի սահմանափակումները խիստ մասնակիորեն են վերացվել, արձանագրում ենք ԶԼՄ-ների բարձրացրած ձայնին ականջալուր լինելու գովելի փաստը:

Այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայաստանի ժուռնալիստների միությունն ինչու ընդգրկվեց այն կազմակերպությունների ցուցակում, որի գործունեությունն այս մեկ շաբաթվա ընթացքում առնվազն պետք է դադարեցված լինի:

Հույս ունենք, որ ապագայում այլ միջոցներ չեն ձեռնարկվի մամուլի ազատ ու անկաշկանդ աշխատանքը խոչընդոտելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:

Ուզում ենք նշել նաեւ, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը եւս իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` ընդգծելով, որ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը:

Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացին որոշել է համավարակի դեմ պայքարել անվճար սուրճով եւ ժպիտով
Ավստրալացի Ռիկ Էվերեթն իր խոհանոցի պատուհանին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Անվճար սուրճ` վիրուսի դեմ պայքարելու համար»...
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը
Կատարված հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվել է 7 005 746 մարդ, մահացել՝ ավելի քան 203 հազարը…
«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների (ֆոտո)
Ակցիայի մասնակիցները մոմ են վառում փոքր խաչքարի մոտ...
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում
Երկրի առողջապահության նախարարն իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով...
ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը
Օգնականը ակցիայի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը, ինչին քաղաքացիները համաձայնվել են…
Իրանում մեծանում է կորոնավիրուսով վարակումների թիվը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք, մահացել է 207 մարդ․․․