News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում տիրող աղմուկն ափերից հանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին: Ներկայացված օրինագծերից մեկի քննարկման ժամանակ պատգամավորները բավական երկար ժամանակ խոսում էին միմյանց հետ աթոռներին նստած: Արարատ Միրզոյանը ժամանակ առ ժամանակ նկատողություն էր անում իր գործընկերներին` հորդորելով կարգ պահպանել նիստերի դահլիճում: Սակայն պատգամավորները շարունակում էին «բանակցությունները», ինչը վերջնականապես ափերից հանել է ԱԺ նախագահին: «Գործընկերներ, մի՛ ստիպեք ինձ անուն առ անուն նկատողություն անել ձեզ»,- հայտարարել է Միրզոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ