News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհում պլաստիկի դեմ պայքարի հիմնական եղանակներից մեկը վերամշակումն է: Այս մասին Ազգային ժողովի նիստին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` հետաքրքրվելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից` արվում է արդյոք այս ուղղությամբ ինչ-որ բան, թե ոչ:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ եվրոպական երկրներում հատուկ պայուսակներ են վաճառվում, որոնց ձեռքբերումից հետո քաղաքացին ազատվում է աղբահանության վճարը վճարելուց, քանի որ նման պայուսակի ձեռքբերումն արդեն համարվում վճար է համարվում աղբահնման համար: «Արդյո՞ք մենք պատրաստվում ենք նման մեխանիզմ ներդնել»,- հարցրել է խորհրդարանականը:

Պատասխանելով հարցին` Գրիգորյանը նշեց, որ աղբի տոպրակները պատրաստված են վերամշակված նյութերից, եւ որ դրանք կվաճառվեն: «Բացի այդ, եթե արտադրվող պլաստիկ պայուսակների միայն 30 տոկոսն է մեկանգամյա օգտագործման, ապա մյուսները բազմանգամյա օգտագործման են», - ասաց Գրիգորյանը: Նախարարը նաեւ նշեց, որ վերամշակման տեսակետից շատ կարեւոր է թափոնների տեսակավորման խնդիրը, եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն աշխատում է այս ուղղությամբ:

«Մենք տարբեր ծրագրեր ունենք, եւ եթե որոշել ենք, որ հավերժ այստեղ ենք ապրելու, ապա պետք է լուծենք աղբի խնդիրը: Այս ընթացքում, երբ մեր քաղաքացիները նստած են տանը, հնարավորություն եղավ որոշ չափով տեսակավորել աղբը: Իսկ եվրոպական երկրներում աղբահանության վճարները շատ բարձր են»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Բացի այդ, նախարարը նշեց, որ խոշոր բնակավայրերում գոյացող թափոնները տնտեսապես բավականին եկամտաբեր բիզնես են, եւ տարբեր միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են դրանում: «Եվ մենք, որպես գերատեսչություն, կարծում ենք, որ աղբը պետք է տեսակավորվի եւ վերամշակվի»,- ամփոփեց նա:

Նշենք, որ իշխանությունները 2022 թվականի հունվարի 1-ից առաջարկում են արգելել պլաստիկե տոպրակների օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ