News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներում լաբորատոր մկներին քնեցնում են` գիտաշխատողների պակասի պատճառով: Բանն այն է, որ COVID-19-ի համաճարակի պատճառով գիտաշխատողներից շատերը կարանտինում են, հայտնում է HiTech-ը` վկայակոչելով Science-ը:

Տարբեր տեսակի փորձերում օգտագործվող կենդանիների քանակը նվազեցնելու հրահանգ են ստացել ԱՄՆ-ի մի քանի լաբորատորիա: Առաջին հերթին, հրահանգը վերաբերում է լաբորատոր մկներին, որոնք կազմում են լաբորատոր կենդանիների 95 տոկոսը:

Քանի որ լաբորատորիայի շատ աշխատակիցներ այժմ գտնվում են կարանտինում, բավարար քանակությամբ մարդիկ չկան փորձերն իրականացնելու համար, աշխատակիցները քիչ են նաեւ` կենդանիներին կերակրելու եւ նրանց վանդակները մաքրելու համար:

Կենդանիների թիվը, որն անհրաժեշտ է կրճատել, տարբեր է` կախված լաբորատորիայից: Օրինակ` Փենսիլվանիայի համալսարանում խորհուրդ է տրվում թողնել կենդանիների մոտ 60-ին, իսկ մյուս լաբորատորիաները նախատեսել են քնեցնել այն բոլոր կենդանիներին, որոնք առաջիկա շաբաթներին չեն մասնակցելու փորձարկումներին:

Էթիկական նկատառումներից (էվթանազիան իրականացվում է մարդասիրական ձեւով` ածխաթթու գազով խցում) եւ համալսարանի աշխատակիցների վրա հոգեբանական ճնշում գործադրելուց զատ, լաբորատոր կենդանիների քանակի հարկադիր նվազումը հետագայում կարող է դրանց բավարար քանակի հետ կապված խնդիրների հանգեցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ