News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Մարտի 25-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Բարեւ ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաեւ մարդկանց տեղաշարժի նկատմամբ: Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն եւ իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետեւ այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ:

Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարեւոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի եւ նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով: Գիտեք, որ երկուշաբթի օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետեւել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին եւ մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Երեւի թե այսքանն եմ ուզում ասել, հարգելի՛ գործընկերներ: Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչեւ մարտի 31-ը: Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել եւ պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետեւի այս որոշմանը:

Մենք մինչեւ մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը եւ շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները եւ այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաեւ կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում եւ սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացին որոշել է համավարակի դեմ պայքարել անվճար սուրճով եւ ժպիտով
Ավստրալացի Ռիկ Էվերեթն իր խոհանոցի պատուհանին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Անվճար սուրճ` վիրուսի դեմ պայքարելու համար»...
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը
Կատարված հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվել է 7 005 746 մարդ, մահացել՝ ավելի քան 203 հազարը…
«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների (ֆոտո)
Ակցիայի մասնակիցները մոմ են վառում փոքր խաչքարի մոտ...
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում
Երկրի առողջապահության նախարարն իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով...
ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը
Օգնականը ակցիայի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը, ինչին քաղաքացիները համաձայնվել են…
Իրանում մեծանում է կորոնավիրուսով վարակումների թիվը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք, մահացել է 207 մարդ․․․